ՀՀԿ-ն, թողած հեռվում «Կարսն ու Կարինե Քոթանջյանին», ասել է` Օսկանյանին ու ներքաղաքական զարգացումները, անհունորեն խորասուզվել է արտքաղաքական խմորումների մեջ` Մոսկվա, Հունաստան, Կիպրոս, Բրյուսել:
«Այդ հրապարակումը ծայրից ծայր հիմարություն է, որովհետև ինձ ճանաչող յուրաքանչյուր ոք կարող է հասկանալ, որ ես նման քայլ չէի կարող կատարել: Ավելին՝ արդյո՞ք իմ պահվածքը վկայում է այն մասին, որ ես խուճապի մեջ եմ և կարող է նման քայլեր ձեռնարկել»,-ELQ-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության անդամ, ՎՍՀԴԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումը:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանին փոխարինել է խմբակցության քարտուղար, բանաստեղծ Աղվան Վարդանյանը:
Թեև կառավարությունը արդեն մշակել էր ԵԱՏՄ անդամ երկրներից ավտոմեքենաներ ներմուծող ֆիզիկական անձանց ԱԱՀ-ից ազատելու կարգը, այնուհանդերձ, գործադիրը երեկ հավանություն տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Այվազյանի և Գարեգին Նուշիկյանի նախագծին` նույն առաջարկի վերաբերյալ։
Ներքաղաքական դաշտում բավականին հետաքրքիր զարգացումներ են ընթանում: ՀՀԿ-ՀՅԴ «ամուսնությունը» սկսել է շարժել բոլոր այսբերգները, սակայն ամենահետաքրքիրը, թերևս, կառավարությունում և ոստիկանական համակարգերում տեղի ունեցողն է:
«Ժառանգություն» խմբակցության «ղեկից» հեռացած Ռուբեն Հակոբյանն ընկճախտի մեջ է: Մեր տեղեկություններով, նրան չորս կողմից մերժել են ընդգրկել իրենց շարքերը, ըստ այդմ, նաև նախընտրական ցուցակներում:
ԲՀԿ-ի շուրջ ստեղծված «օղակը» գնալով նեղանում է: Ներքին ըմբոստությունը նոր հորիզոններ է ընդգրկում: Կուսակցությունը երկու թևի է բաժանվել, ավելի ճիշտ` երկու բևեռի` ընդդիմադիրների և պաշտոնասերների:
Մարտի 4-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել 130 երիտասարդներին ՀՀԿ անդամատոմսերի հանձնման արարողությունը։ Անդամատոմսերը նորագիր կուսակցականներին հանձնել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախագահ Կարեն Ավագյանը։
Նախ՝ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար:
Երկրորդ՝ խաղաղության հասնելու համար առնվազն անհրաժեշտ է անցնել երկար և դժվար ճանապարհ։ Մենք էլ հրադադար ենք ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։
Ավելին, Իրանի և Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեք հաղթող կամ պարտված չէ...